Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Աթլետիկոյին»։
Հանդիպման հիմնական ժամանակում «Ռոխիբլանկոսն» անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերի` 28-րդ վայրկյանին խփած գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակն անցավ առանց դարպասի գրավման:
Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Աթլետիկոյի» արգենտիանցի հարձակվող Խուլիան Ալվարեսը գրավել է դարպասը, սակայն հարվածի պահին սայթաքել էր և կրկնահարված էր եղել, ինչի պատճառով մրցավար Շիմոն Մարցինյակը չեղարկել է գոլը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից 11-մետրանոցը չիրացրեց նաև Մարկոս Լյորենտեն, որի հարվածից հետո գնդակը դարպասաձողին դիպավ։ «Ռեալի» կազմում նշակետից վրիպեց Լուկաս Վասկեսը. տանտերերին փրկեց դարպասապահ Յան Օբլակը:
«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Արսենալի» դեմ։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռեալ (Իսպանիա) (առաջին հանդիպումը` 1-2) 1-0 (11-մետրանոցներով` 2-4) (տեսանյութ)
Քոնոր Գալահեր, 1