Logo

ՉԼ. ՊՍԺ-ն 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին» և քառորդ եզրափակիչում է

02:51 / 12.03.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին»։

Հանդպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում փարիզյան գրանդը հաղթեց 1-0 հաշվով։ Միակ գոլը 12-րդ րոպեին խփեց ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն։

Հետխաղյա հարվածաշարի ժամանակ մերսիսայդյան գրանդից աչքի ընկնել չկարողացան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսն ու անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը։ «Պարի Սեն-Ժերմենի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնառուման երկու դեպքում էլ հետ մղեց գնդակը։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Բրյուգե» (Բելգիա) դիմակայության հաղթողի դեմ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Լիվերպուլ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) (առաջին հանդիպումը` 1-0)` 0-1 (11-մետրանոցներով` 1-4) (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 12

fastnews-ads-banner