Logo

ՉԼ. «Ման. Սիթին» ուժեղ էր «Ռեալից», «Արսենալի» 6-րդ անընդմեջ հաղթանակը, ՊՍԺ-ի ոչ-ոքին, այլ արդյունքներ

01:55 / 11.12.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

«Արքայական ակումբից» 28-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգոն, իսկ մանկունիական գրանդից 35-րդ ու 43-րդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի ընկան Նիկո Օ'Ռայլին ու Էռլինգ Հոլանդը։

«Արսենալը» Լիգայի փուլում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը` մրցակցի դաշտում 3-0 առավելության հասնելով «Բրյուգեի» դեմ խաղում։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Նոնի Մադուեկեն։

«Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել Բիլբաոյի «Աթլետիկի» դիմադրությունը. թիմերը հաշիվը չբացեցին։

Դորտմունդի «Բորուսիան» «Զիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց «Բուդյո-Գլիմտի» հետ։

6-րդ տուրից հետո 18 միավորով Լիգայի փուլի առաջատարը «Արսենալն» է։ «Բավարիան» 15 միավորով երկրորդն է։ ՊՍԺ-ն, «Սիթին», «Ատալանտան» ունեն 13-ական միավոր և զբաղեցնում են 3-5-րդ տեղերը։

«Ռեալը» 12 միավորով 7-րդն է, «Բորուսիան»` 11 միավորով 10-րդը, «Աթլետիկը»` 5 միավորով 28-րդը, «Բուդյո-Գլիմտը»` 3 միավորով 32-րդը։

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 6-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 1-2

Ռոդրիգո, 28 - Նիկո Օ'Ռայլի, 35, Էռլինգ Հոլանդ, 43 (11մ)

«Բրյուգե» (Բելգիա) - «Արսենալ» (Անգլիա)` 0-3

Նոնի Մադուեկե, 25, 47, Գաբրիել Մարտինելի, 56

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)` 2-2

Յուլիան Բրանդտ, 18, 51 - Հայտամ Ալեսամի, 42, Յենս Հաուգե, 75

«Յուվենտուս» (Իտալիա) - «Պաֆոս» (Կիպրոս)` 2-0

Ուեսթոն Մաքենի, 67, Ջոնաթան Դեյվիդ, 73

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Նապոլի» (Իտալիա)` 2-0

Ռիչարդ Ռիոս, 20, Լեոնարդո Բարեյրո, 49

«Բայեր» (Գերմանիա) - «Նյուքասլ» (Անգլիա)` 2-2

Բրունո Գիմարայես, 13 (ինքնագոլ), Ալեխանդրո Գրիմալդո, 88 - Էնթոնի Գորդոն, 51 (11մ), Լյուիս Մայլի, 74

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 0-0 

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner