Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում հանդիպեցին Միլանի «Ինտերն» ու անգլիական «Լիվերպուլը»: Իտալիայի փոխչեմպիոնը 0-1 հաշվով պարտվեց Անգլիայի չեմպիոնին, որը միակ գոլը խփեց 88-րդ րոպեին: 11-մետրանոցից դարպասի գրավմամբ աչքի ընկավ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը:
Տանտերերի կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, որը 57-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: 36-ամյա հայ կիսապաշտպանը փոխարինվեց 83-րդ րոպեին:
Կատալոնական «Բարսելոնան» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով: 3 րոպեում դուբլ գրանցեց ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն:
Զուգահեռ ընթացած խաղերում հաղթեցին նաև Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Տոտենհեմը», «Մոնակոն», Բերգամոյի «Ատալանտան» և ֆրանսիական «Մարսելը»:
«Լիվերպուլը» 12 միավորով 8-րդն է, «Ինտերը»` նույնքան միավորով 5-րդը, «Աթլետիկոն»` նույնքան միավորով 7-րդը, «Տոտենհեմը»` 11 միավորով 9-րդը, «Ատալանտան» 13 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, «Բարսելոնան» էլ 10 միավորով 14-րդն է:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 6-րդ տուր
«Ինտեր» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 0-1
Դոմինիկ Սոբոսլայ, 88 (11մ)
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)` 2-1
Ժյուլ Կունդե, 50, 53 - Անսգար Կնաուֆ, 21
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 2-3
Գաս Թիլ, 10, Ռիկարդո Պեպի, 85 - Խուլիան Ալվարես, 37, Դավիդ Հանցկո, 52, Ալեքսանդր Սյոռլոթ, 56
«Ատալանտա» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա)` 2-1
Ջանլուկա Սկամակա, 55, Շառլ Դե Կետելարե, 83 - Ժոաո Պեդրո, 25
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)` 3-0
Դավիդ Զիմա, 26 (ինքնագոլ), Մոհամեդ Կուդուս, 50 (11մ), Խավի Սիմոնս, 79 (11մ)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 1-0
Ֆոլարին Բալոգուն, 68
«Յունիոն» (Բելգիա) - «Մարսել» (Ֆրանսիա)` 2-3
Անան Խալաի, 5, 71 - Իգոր Պայշաո, 15, Մեյսոն Գրինվուդ, 41, 58
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


