Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկային

10:36 / 09.06.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ ու կրկին հաղթել` 103-90։

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը` վաստակելով 19 միավոր, կատարելով 8 ասիստ և 3 ռեբաունդ։

Սփայթ Մկրտչյանը կողմերի միջև կայացած առաջին խաղում նույնպես ամենաարդյունավետն էր (21 միավոր, 6 ռեբաունդ, 4 ասիստ)։

Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել 86-62 հաշվով։

Ընկերական խաղ

Հայաստան - Կոստա Ռիկա` 103-90

fastnews-ads-banner