Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում ընդունեց «Օսասունային» և հաղթեց 2-0 հաշվով: Դուբլ գրանցեց Ռաֆինյան:
Գործող չեմպիոնը 43 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 7 միավորով առաջ է Մադրիդի «Ռեալից», որն այս տուրում կհյուրընկալվի «Ալավեսին»: «Օսասունան» 15 միավորով 16-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 16-րդ տուր
«Բարսելոնա» - «Օսասունա»` 2-0
Ռաֆինյա, 70, 86
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


