Logo

«Բարսան» կամային հաղթանակ տարավ «Աթլետիկոյի» դեմ խաղում

02:03 / 03.12.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրից նախանշանակված խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ պայքարում։

«Բլաուգրանայից» գոլով աչքի ընկան Ռաֆինյան, Դանի Օլմոն ու Ֆերան Տոռեսը։ Ռոբերտ Լևանդովսկիի՝ 11-մետրանոցից կատարած հարվածից հետո էլ գնդակն անչափ բարձր ընթացավ։

Կատալոնական ակումբը 37 միավորով առաջին տեղում է, «Աթլետիկոն»` 31 միավորով չորրորդ։

Իսպանիայի Լա լիգա, 19-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»` 3-1

Ռաֆինյա, 26, Դանի Օլմո, 65, Ֆերան Տոռես, 90+6 - Ալեքս Բաենա, 19

Չիրացված 11-մետրանոց` Ռոբերտ Լևանդովսկի, 36 («Բարսելոնայի»)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner