Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում ընդունեց հետնապահ «Վուլվերհեմփթոնին» և հաղթանակ կորզեց 2-1 հաշվով:
70-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից, իսկ հետո դարպասապահ Սեմ Ջոնսթոնից և հայտնվեց դարպասում: Ինքնագոլ գրանցվեց Ջոնսթոնի հաշվին: 90-րդ րոպեին հյուրերից պատասխան գոլը խփեց Տոլու Արոկոդարեն: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակի 4-րդ րոպեին պաշտպան Յերսոն Մոսկերան Գաբրիել Ժեզուսի դեմ պայքարում գնդակը հեռացնելիս այն ուղարկեց իր թիմի դարպասը:
Միկել Արտետայի գլխավորած թիմը 36 միավորով առաջատարն է, 5 միավորով է առաջ «Մանչեսթեր Սիթիից», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Վուլվերհեմփթոնը» 2 միավորով 20-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»` 2-1
Սեմ Ջոնսթոն, 70 (ինքնագոլ), Յերսոն Մոսկերա, 90+4 (ինքնագոլ) - Տոլու Արոկոդարե, 90
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


