Logo

«Արսենալի» և «Լիվերպուլի» գոլազուրկ ոչ-ոքին

01:55 / 09.01.2026Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին և կենտրոնական խաղում առաջատար Լոնդոնի «Արսենալը» տնային «Էմիրեյթս» ստադիոնում ընդունեց գործող չեմպիոն «Լիվերպուլին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի դիպուկ հարված չկատարեցին: Տանտերերը 4 դիպուկ հարված կատարեցին:

Միկել Արտետայի գլխավորած թիմը 49 միավորով մնում է առաջին տեղում, 6 միավորով է առաջ 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Սիթիից» և «Ասթոն Վիլայից», «Լիվերպուլը» 35 միավորով 4-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Արսենալ» - «Լիվերպուլ»` 0-0

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

fastnews-ads-banner