Logo

Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտությունը ձմեռային օլիմպիական խաղերում

15:06 / 16.02.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պայքարում Հայաստանը ներկայացնում են Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը:

Նրանք ուղեգիր էին նվաճել Պեկինում կայացած վարկանիշային մրցաշարում և մեկնել Միլան: Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով՝ ապահովելով առնվազն 16-րդ տեղը։  Սակայն օրեր առաջ ադրբեջանցիները բողոքել էին ընտրված երաժշտության անվանման պատճառով, և խաղերի կազմակերպիչները փոխել էին այն՝ պարզապես նշելով Արա Գևորգյանի անունը։ 

16 զույգ այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները փետրվարի 16-ին կմասնակցեն ազատ ծրագրին: Կարինան և Նիկիտան սահելու են օսկարակիր «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի երաժշտության ներքո:

Հավելենք՝ գեղասահորդները ոչ միայն սառույցի վրա են միասին, այլև իրական կյանքում: Նրանք պատրաստվում են ընտանիք կազմել:

fastnews-ads-banner