Logo

Ամենահայկական թիմերն ու մեծաքանակ լեգեոնականներով համալրված ակումբները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:58 / 14.12.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 74 հանդիպումներում 10 թիմերի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 258 ֆուտբոլիստներ, որոնցից 133-ն (51,5 տոկոսը) ազգությամբ հայ են: 133 հայ ֆուտբոլիստներից 94-ը մասնակցել են հանդիպումների 30 տոկոսից ավելիին՝ ստանալով բավարար խաղաժամանակ: Իսկ հայ ֆուտբոլիստներից 39-ը 1-5 խաղի է մասնակցել:

29 ֆուտբոլիստներ մասնակցել են իրենց թիմերի անցկացրած բոլոր հանդիպումներին: Նրանցից միայն 3-ը՝ ալաշկերտցիներ Արսեն Բեգլարյանն ու Կլայդեր Մասեդոն և շիրակցի Համլետ Մնացականյանն են բոլոր խաղերին մասնակցել առանց փոխարինման:

Ամենակայուն կազմով աչքի է ընկել «Ալաշկերտը»՝ խաղադաշտ դուրս բերելով 22 ֆուտբոլիստի: «Փյունիկում» հանդես են եկել 23 ֆուտբոլիստներ, «Արարատ-Արմենիայում» և ԲԿՄԱ-ում՝ 24-ական: Առավել շատ՝ 31 ֆուտբոլիստների է ասպարեզ դուրս բերել առաջնության հետնապահ «Արարատը», «Նոայում» և «Վանում» խաղացել են 28-ական ֆուտբոլիստներ:

Հայ ֆուտբոլիստների քանակով մրցակցությունից դուրս է ամբողջությամբ հայերով համալրված ԲԿՄԱ-ն, որում արգելված են լեգեոնականների ընդգրկումը: Թիմում հանդես եկած 24 ֆուտբոլիստներից միայն 6-ը բավարար խաղաժամանակ չեն ստացել՝ մասնակցելով 1-5 խաղի:

Մնացած 9 թիմերում հայերի ընդհանուր թիվը 109 է: Նրանցից 33-ն առաջնությունում մասնակցել են 1-5 խաղի: Ստացվում է, որ 9 թիմերի կազմերում բավարար խաղաժամանակ են ստացել ընդամենը 76 հայ ֆուտբոլիստներ, ինչը չի կարող գոհացուցիչ լինել:

ԲԿՄԱ-ից հետո ամենամեծ թվով հայ ֆուտբոլիստներ (22) հանդես են եկել «Շիրակում»: Նրանցից 16-ը բավարար խաղաժամանակ է ստացել: «Շիրակում» ամենաքիչ թվով այլազգի ֆուտբոլիստներ են խաղացել՝ ընդամենը 3-ը (Ալեքսա Վիդիչ, Դոնալդ Կոդիա, Ջեսի Ակիլա):

«Շիրակից» բացի, «Ուրարտուի» և «Գանձասարի» կազմերում էլ հայ ֆուտբոլիստներն իրենց քանակով գերազանցում են լեգեոնականներին: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմում խաղադաշտ դուրս եկած 26 ֆուտբոլիստներից 15-ը հայ են, որոնցից 12-ը բավարար խաղաժամանակ է ստացել: 27 գանձասարցիներից 14-ն են հայ, որոնցից 9-ը բավարար խաղաժամանակ է ստացել:

Ամենաքիչ թվով հայ ֆուտբոլիստներ հանդես են եկել «Փյունիկում» և «Նոայում»: Խաղադաշտ դուրս եկած 23 փյունիկցիներից միայն 7-ն են հայ (30,4 տոկոսը), որոնցից 6-ը բավարար խաղաժամանակ է ստացել: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում ասպարեզ դուրս եկած 28 ֆուտբոլիստներից միայն 8-ն են հայ (28,5 տոկոսը), որոնցից 5-ն է բավարար խաղաժամանակ ստացել:

Այլազգի ֆուտբոլիստների քանակով (20) ռեկորդակիրը «Նոան» է: «Արարատում» հանդես են եկել 19 լեգեոնականներ: 28 ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերած «Վանում» 17 այլազգի ֆուտբոլիստ է խաղացել, «Փյունիկում» նրանց թիվը 16 է:

FastNews-ը ներկայացնում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում մասնակից թիմերում հանդես եկած ֆուտբոլիստների ընդհանուր քանակը, ինչպես նաև հայ և այլազգի խաղացողների թիվը: Փակագծում նշված է, թե հայ ֆուտբոլիստներից քանիսն են բավարար խաղաժամանակ ստացել:

Թիմեր

Ֆուտբոլիստներ

Հայ

Այլազգի

1. ԲԿՄԱ

24

24 18)

-

2. «Շիրակ»

25

22 (16)

3

3. «Ուրարտու»

26

15 (12)

11

4. «Գանձասար»

27

14 (9)

13

5. «Արարատ»

31

12 (6)

19

6. «Արարատ-Արմենիա»

24

11 (8)

13

7. «Վան»

28

11 (6)

17

8. «Ալաշկերտ»

22

9 (8)

13

9. «Նոա»

28

8 (5)

20

10. «Փյունիկ»

23

7(6)

16

fastnews-ads-banner