Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Իտալիան Սպալետիի գլխավորությամբ վերջին խաղում հաղթեց, Նորվեգիայի չորրորդ անընդմեջ հաղթանակը

00:49 / 10.06.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականը Լուչանո Սպալետիի գլխավորությամբ վերջին խաղում տանը 2-0 հաշվով հաղթեց Մոլդովայի թիմին:

ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի I խմբի չորրորդ տուրի խաղում գոլ խփեցին Ջակոմո Ռասպադորին ու Անդրեա Կամբիասոն:

Այս խմբում Նորվեգիայի հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նորվեգացիները հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեցին Էստոնիային, միակ գոլը խփեց Էռլինգ Հոլանդը:

Նորվեգիան 12 միավորով առաջատարն է, Իտալիան երկու խաղից հետո երեք միավորով երրորդն է:

L խմբում Խորվաթիան ընդունեց Չեխիային և հաղթեց 5-1 հաշվով: Խորվաթները երկու խաղից հետո 6 միավորով երկրորդն են, Չեխիան չորս հանդիպումից հետո 9 միավորով առաջատարն է:

J խմբում էլ Բելգիայի հավաքականը տանը գոլառատ խաղում 4-3 հաշվով հաղթեց Ուելսին: Բելգիացիները երկու խաղից հետո չորս միավորով երրորդն են, Ուելսը` չորս հանդիպումից հետո 7 միավորով երկրորդը:

ԱԱ-2026, Եվրոպական գոտու ընտրական մրցաշար, չորրորդ տուր

I խումբ

Իտալիա - Մոլդովա` 2-0 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 40, Անդրեա Կամբիասո, 50

Էստոնիա - Նորվեգիա` 0-1 (տեսանյութ)

Էռլինգ Հոլանդ, 62

L խումբ

Խորվաթիա - Չեխիա` 5-1 (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 42, 75, Լուկա Մոդրիչ, 62 (11մ), Իվան Պերիշիչ, 68 - Տոմաշ Սոուչեկ, 58

Ֆարերյան կղզիներ - Ջիբրալթար` 2-1 (տեսանյութ)

J խումբ

Բելգիա - Ուելս` 4-3 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 15 (11մ), Յուրի Թիլեմանս, 19, Ժերեմի Դոկու, 27, Կևին Դե Բրույնե, 88 - Հարի Ուիլսոն, 45+7, Սորբա Թոմաս, 51, Բրենան Ջոնսոն, 69, 

Ղազախստան - Հյուսիսային Մակեդոնիա` 0-1 (տեսանյութ)

fastnews-ads-banner