Logo

Զվոնիմիր Բոբան. «Եթե «Ինտերը» խաղար «Բորուսիայի» փոխարեն, առնվազն երեք գոլ կխփեր «Բարսային»»

00:24 / 11.04.2025• Ֆուտբոլ
null

«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Եթե ​​«Ինտերը» «Դորտմունդի» փոխարեն խաղար «Մոնջյուիկում», ապա առնվազն երեք գոլ կխփեր:

Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող է շատ վտանգավոր լինել»,- ասել է Բոբանը:

«Ինտերը» քառորդ եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային», «Բարսելոնան» տանը չորս անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ