Logo

Զոմերը կոտրվածք է ստացել

15:51 / 22.02.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը աջ ձեռքի բութ մատի կոտրվածք է ստացել և վիրահատվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Շվեյցարացի ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կսկսի վերականգնողական շրջանը։ Նա տևական ժամանակով կբացակայի խաղադաշտից: Ապաքինման հստակ ժամկետ չի նշվում։

36-ամյա դարպասապահը սոցցանցերում լուսանկար է հրապարել և գրել. «Շնորհակալ եմ բոլորին աջակցության և ապաքինման ցանկությունների համար։ Այժմ ամբողջությամբ կենտրոնացած եմ վերականգնման վրա և անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»։

Զոմերն ընթացիկ մրցաշրջանում 35 խաղից 19-ում դարպասն անառիկ է պահել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ