
տուր
01 Հունվար 1970 - 18:24
- - 

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսած պատերազմում զոհվել է Տիգրան Մկոյանը:
«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին անդամ Տիգրան Միկոյանի մահվան մասին։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Տիգրանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան համար»։

