Թենիսի տղամարդկանց աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը, դուրս գալով Վիեննայի ATP 500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ, նվաճեց տարվա Ամփոփիչ մրցաշարի ուղեգիր, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Զվերևից առաջ Ամփոփիչ մրցաշարին որակավորվել էին նաև առաջին ռակետ Կառլոս Ալկարասը, երկրորդ համար Յանիկ Սիները և 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը:
Նոյեմբերի 9-16-ը կայանալիք տարվա Ամփոփիչ մրցաշարը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


