Աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը խոսել է վնասվածքից ապաքինման մասին:
«Իհարկե, ես կփորձեմ խաղալ US Open-ում: Չնայած ժամանակը շատ քիչ է։
Միգուցե պատրաստ կլինեմ, թեև մրցաշարը 5-սեթանոց ձևաչափով է անցկացվելու, ինչը շատ դժվար կլինի։ Բայց ես ամեն օր առաջադիմում եմ։ Ուստի դեռ չեմ ուզում ասել, որ չեմ խաղա US Open-ում»,- Eurosport-ը մեջբերում է Զվերևի խոսքը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զվերևը վնասվածք էր ստացել «Ռոլան Գարոսում»: ԱՄՆ-ի բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը:


