2020 թվականի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևն մեկնաբանել է US Open 2022-ին չմասնակցելու որոշումը։
«Շատ դժվար որոշում էր, բայց ես չէի ցանկանում ռիսկի դիմել՝ մասնակցելով հինգսեթանոց մրցաշարի։ Ցավոք, ինձ երկու կամ երեք շաբաթ չհերիքեց, որ վերադառնամ լավ մարզավիճակի։
Շատ կկարոտեմ և, իհարկե, կհետևեմ մրցաշարին։ Ես անհամբերությամբ կսպասեմ Դևիսի Գավաթին»,- Զվերևի խոսքը մեջբերում է Eurosport.de-ն։
Զվերևը «Ռոլան Գարոսում» ծանր վնասվածք էր ստացել Ռաֆայել Նադալի դեմ կիսաեզրափակիչի մրցախաղում և այդ օրվանից կորտ դուրս չի եկել։ Ընկնելու ժամանակ Ալեքսանդրը պատռել էր կողային կապանները, ինչի պատճառով վիրահատվել էր։


