Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը մեկնաբանել է Շանհայ «Մասթերսի» երրորդ շրջանից դուրս մնալը, հաղորդում է Eurosport-ը:
«Չգիտեմ՝ արդյոք կարո՞ղ եմ այս տարի վերականգնվել: Այժմ ամեն ինչ մեծ դժվարությամբ է տրվում: Դժվար տարի էր: Վերջին անգամ առանց ցավերի խաղացել եմ Ավստրալիայի բաց առաջնությունում:
Այժմ չունեմ ոչ մի վստահություն իմ ուժերին: Չեմ հավատում իմ հարվածներին և սարսափելի թենիս եմ ցուցադրում»,- ասել է Գերմանիան ներկայացնող թենիսիստը:
ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


