Logo

Զլատան. «Նա, այո՛, ինձնից էլ է լավը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.12.2020ՍՊՈՐՏ
Զլատան. «Նա այո՛ ինձնից էլ է լավը» - Զլատան. «Նա, այո՛, ինձնից էլ է լավը»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:47

-

-

«Միլանի» ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կազմել է ուժեղագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական:

«Բուֆոնը՝ դարպասապահ: Ես խաղացել եմ «Յուվենտուսում». դա իմ առաջին լուրջ հզոր ակումբն էր:

Ես երիտասարդ էի, ու նրանք ինձ վերաբերվում էին այնպես, ինչպես հիմա «Միլանում» են վերաբերվում երիտասարդներին: Ես նրանցից սովորելու բան ունեի:

Մաքսվելը ձախ պաշտպանն է. նա իմ ընկերն է: Նեստան ու Կանավարոն՝ կենտրոնում: Ֆաբիոն ու Թյուրամը շատ լավ հատկանիշներ ունեին: Կուզեի նորից նրանց հետ խաղալ:

Մայկոնն աջ պաշտպանն է: Երբ եկավ «Ինտեր», նրան այնքան ուժեղ էին պատկերացնում, որքան հետագայում դարձավ: Հետո Նեդվեդն է: Երբ տեսա նրան, հասկացա, որ այն, ինչ անում եմ, քիչ է: Նա միշտ մարզվում էր, մեքենա էր:

Ընտրում եմ նաև Վիերիին ու Չավիին՝ երկու չեմպիոն:

Ընտրեմ նրանցից, որոնց հետ չեմ խաղացել… Հարձակման գծում պարզ է… Զիդանը՝ հարձակողական կիսապաշտպան, Ռոնալդոն՝ Ֆենոմենը, իմ կուռքը՝ հարձակվող: Իսկ Դիեգո Մարադոնան լավագույնն է բոլոր ժամանակներում: Այո՛, նա ինձնից էլ է լավը:

Ես կարող էի լինել այս թիմի մարզիչը… Ով գիտե, գուցե մի օր մարզիչ դառնամ»,- ասել է Զլատանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ