ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենի կարծիքով՝ Զինեդին Զիդանն այն մարզիչն է, որ կկարողանա վերականգնել փարիզյան ակումբի հանդերձարանի մթնոլորտն ու վերացնել խաղային ճգնաժամը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն 11-մետրանոց հարվածաշարում պարտվել էր «Նիսին» ու լքել մրցաշարը:
«Վստահ եմ՝ Զիդանը կդառնա ՊՍԺ-ի փրկիչը: Ակումբը պարտավոր է այնպիսի պայմանագիր առաջարկել նրան, որից նա չկարողանա հրաժարվել: Զիդա՛ն, արի՛ ու փրկի՛ր թիմը:
Նրա մոտ ամեն ինչ կստացվի. Զիզուն կկարողանա կարգուկանոն մտցնել հանդերձարանում խստության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,- 43-ամյա ֆրանսիացու խոսքը փոխանցում է RMC Sport-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ փարիզյան թիմում պառակտում կա, իսկ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեղինակություն չի վայելում ֆուտբոլիստների շրջանում:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն հանդիպելու է «Ռեալին»: