Logo

Զինեդին Զիդանը՝ Ֆորմուլա 1-ի մասին

23:00 / 05.01.2024Ֆորմուլա 1
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ Ֆորմուլա 1-ը որպես օրինակ է օգտագործում ֆուտբոլիստների հետ զրուցելիս:

«Երբ զրուցում եմ խաղացողների հետ, հաճախ օրինակներ եմ բերում Ֆորմուլա 1-ից: Անհավանական է, թե ինչպես են երեք վայրկյանում անվադողեր փոխում, չեմ հասկանում՝ ինչպես է դա հնարավոր, այդ ամենն ինձ շփոթեցնում է: «Արքայական ավտոսպորտն» ամենաբարձր մակարդակի վրա է, ավելի արագ և ավելի լավ չէր կարող լինել», - ֆրանսիացու խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Արքայական ակումբի» ղեկին 51-ամյա մասնագետը նվաճել է 11 տիտղոս, այդ թվում՝ Չեպիոնների լիգայի երեք գավաթ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա