«Արսենալի» եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությանը, X-ի իր էջում հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը:
Գերմանական ակումբը մտադիր է վարձակալել ուկրաինացի ֆուտբոլիստին, սակայն «Արսենալի» նպատակը 28-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքը վաճառելն է: «Զինագործները» պահանջում են 20 միլիոն եվրո:
Զինչենկոն այս մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրել է 11 խաղ ու արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել: