Logo

Զիդանը պատրաստ է գլխավորել ֆրանսիական ակումբը, բայց մեկ պայմանով

20:02 / 28.09.2023Ֆուտբոլ
null

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել «Մարսելը», բայց միայն մեկ պայմանով:

Ինչպես տեղեկացնում է France Bleu-ն, ֆրանսիացի մասնագետը մի քանի շաբաթ առաջ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ ու խոստացել գլխավորել «Մարսելը», եթե նրանք գնեն ակումբի բաժնետոմսերը: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ցանկանում են «Մարսելը» դարձնել ֆրանսիական «Նյուքասլը» և տրանսֆերային ծախսերի համար ներդնել 300 միլիոն եվրո: Զիդանը պատրաստ է գլխավորել թիմ, որն ունի այդքան մեծ հավակնություններ:

Զիդանի նախկին թիմը «Ռեալն» էր, որից նա հեռացավ 2021-ի մայիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա