Logo

Զիդանը նշել է իր ամենասիրելի 4 մարզիկներին

18:15 / 02.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը նշել է այն չորս մարզիկներին, որոնք հիացրել են իրեն։

«Ես արթնանում էի գիշերը, որպեսզի դիտեմ Մայք Թայսոնի մենամարտերը։ Նրա հետ կապված միշտ զգացել եմ յուրահատուկ ինչ-որ բան։

Պատմության լավագույն մարզիկներից է նաև Մայքլ Ջորդանը։ Երրորդ մարզիկը, որի անունը կնշեմ, այլևս մեզ հետ չէ՝ Մոհամեդ Ալին»,- Տոնի Պարկերի հետ հարցազրույցում նշել է Զիդանը։

Ֆրանսիացուն խնդրել են առանձնացնել թոփ-3 մարզիկների, սակայն նա շարունակել է ցանկը՝ նշելով ևս մեկ մարզիկի․ «Ինձ շատ էր դուր գալիս Ֆորմուլա-1-ի արշավորդ Այրթոն Սենան։ Նա շատ վաղ թողեց սպորտը, սակայն նա ֆենոմեն էր»։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը գործազուրկ է 2021-ի մայիսից, երբ հեռացել էր «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ