Logo

Զիդանը կրկին հայտնվել է «Բավարիայի» կարճ ցուցակում

13:08 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար կրկին դիտարկում է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի թեկնածությունը, հայտնում է Bild-ը:

Այն բանից հետո, երբ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնը լքելու մասին, բավարական գրանդը կարճ ցուցակի մեջ ընդգրկեց ֆրանսիացի մասնագետին, սակայն կարճ ժամանակ անց հրաժարվեց այդ գաղափարից:

Այժմ մյունխենցիները լրջորեն քննարկում են են 51-ամյա Զիդանին հրավիրելու գաղափարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» ղեկավարները դիտարկում են Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի տարբերակը:

Եթե Զիդանի թեկնածությունը հաստատվի, ապա նրա մարզչական կազմում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի Ֆրանսիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, որն այժմ իտալական «Սալերնիտանայի» գլխավոր մարզչի օգնականն է:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2021 թ. հունիսից չի աշխատել որևէ ակումբում։ Նա Մադրիդի «Ռեալը» մարզել է նախ 2016-2018, ապա` 2019-2021 թվականներին։ «Արքայական ակումբը» ֆրանսիացու գլխավորությամբ նվաճել է 11 տիտղոս, այդ թվում` 3 անգամ տիրացել է Չեմպիոնների լիգայի գավաթին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ