Logo

Զիդանը կարող է գլխավորել «Բավարիան»

12:51 / 19.02.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելի փոխարեն նշանակել ֆրանսիացի անվանի մասնագետ Զինեդին Զիդանին։

Գերմանիայի չեմպիոնն արդեն կապվել է 51-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ, գրում է Corriere dello Sport-ը։

«Բավարիան», անկախ ամեն ինչից, գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու է Տուխելին` կա՛մ առաջիկա օրերին, կա՛մ էլ 2023/24 մրցաշրջանի ավարտին։

«Բավարիայի» ղեկավարները գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումից» կրած պարտությունից (2-3) հետո որոշել են դեռևս պաշտոնանկ չանել Տուխելին, բայց նրա ապագան շարունակում է մշուշոտ մնալ։

Զինեդին Զիդանը 2021 թ. հունիսից չի աշխատել որևէ ակումբում։ Նա Մադրիդի «Ռեալը» մարզել է նախ 2016-18, ապա` 2019-21 թթ.։ «Արքայական ակումբը ֆրանսիացու» գլխավորությամբ նվաճել է 11 տիտղոս, այդ թվում` 3 անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ