Logo

Զիդանը բանակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

19:16 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Զինեդին Զիդանը կարող է առաջիկայում նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է L'Equipe-ը:

Ֆրանսիացի մասնագետն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ են վարում: Աղբյուրի տեղեկություններով` համաձայնության գալու դեպքում Զիդանի հետ անժամկետ պայմանագիր կկնքվի:

52-ամյա մասնագետը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք, որ 2012 թվականից Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է Դիդյե Դեշամը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ