Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչու չի գլխավորի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», եթե ստանա նման առաջարկ։
«Արդյոք կցանկանայի մեկնել Մանչեսթեր։ Ես հասկանում եմ անգլերեն, սակայն լավ չեմ տիրապետում այդ լեզվին։ Գիտեմ՝ կան մարզիչներ, որոնք գլխավորում են ակումբներ՝ չիմանալով այդ երկրի լեզուն, սակայն ես այլ կերպ եմ աշխատում»,- Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում L'Equipe-ը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 52-ամյա Զիդանը կարող է փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի նախորդ աշխատավայրը եղել է Մադրիդի «Ռեալը», որը գլխավորել է նախ 2016-2018թթ․ և 2019-2021թթ.։ «Արքայական ակումբը» ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է 11 տիտղոս, այդ թվում` երեք անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։