Logo

Զիդանը 4 գերակումբի առաջարկ է մերժել

14:22 / 24.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակում է մերժել խոշոր ակումբների առաջարկները: Marca-ն գրում է, որ «Արքայական ակումբից» երկրորդ անգամ հեռանալուց հետո ֆրանսիացին առաջարկներ է ստացել «Բավարիայից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Յուվենտուսից», ՊՍԺ-ից ու մի քանի թոփ հավաքականներից, բայց բոլորին բացասական պատասխան է տվել:

Զիդանը նախընտրում է աշխատել «Ռեալում» կամ Ֆրանսիայի հավաքականում, բայց երկու թիմերում էլ առաջիկայում մարզչի փոփոխություն չի նախատեսվում:

Այլ ակումբների առաջարկների ժամանակ 52-ամյա մասնագետը փորձում է հասկանալ, թե դա որքանով է նորարական ու հեղափոխական նախագիծ, բայց դեռ այդպիսին չի ստացել:

Բացի այդ, նրա մարզչական հիմնական շտաբի աշխատակիցները սկսում են հետզհետե տարբեր աշխատանքների առաջարկներ ընդունել, ինչը Զիդանի վերադարձը մեծ ֆուտբոլ ավելի է հետաձգում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ