Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ մարզչական աշխատանքի:
«Կարոտո՞ւմ եմ մարզչի համազգեստը. ո՛չ, բայց երկար չեմ սպասեցնի: Շուտով ինձ դարձյալ կտեսնեք պահեստայինների նստարանին»,- RMC-ին հայտնել է ֆրանսիացի մասնագետը, որը «Արքայական ակումբը» գլխավորել է 2016-2018-ին ու 2019-2021-ին:
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը գլխավորելու ընթացքում 50-ամյա Զիդանը 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ Իսպանիայի Լա լիգայում, 2 անգամ` աշխարհի ակումբային առաջնությունում, 2-ական անգամ էլ նվաճել է Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթները: