Զինեդին Զիդանի որդին՝ Տեո Զիդանը, ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» հայտացուցակում «Նապոլիի» դեմ խաղի համար Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում:
«Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզչի 4 որդիներից երկուսը՝ Էնցոն և Լուկան, նախկինում խաղացել են «Ռեալի» հիմնական թիմի կազմում: Տեո Զիդանը հանդես է գալիս «Ռեալ Կաստիլիայում»:
Կառլո Անչելոտին հայտացուցակում չի ընդգրկել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը մկանային վնասվածք էր ստացել «Կադիսի» դեմ խաղում:
📋✅ ¡Nuestros convocados para el partido 🆚 @sscnapoli!#UCL pic.twitter.com/iiPYmd4Tlb
— Real Madrid C.F. (@realmadrid) November 28, 2023