«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեն «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը պահեստայինների թվում է մնացել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախախաղային զրույցից ուշանալու համար, հաղորդում է Barca Universal-ը:
«Կունդեն պահեստայինների թվում է մնացել ներքին որոշմամբ»,- ասել է Հանսի Ֆլիկը:
Ֆրանսիացի պաշտպանի փոխարեն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Էկտոր Ֆորտը:
«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո» հանդիպման առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 1-0 հաշվով: Խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է: