Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն «Օսասունայի» դեմ Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղից (3-0) հետո քննադատել է Լա լիգայի խիտ գրաֆիկը:
«Սա նորմալ չէ: Մենք շատ ենք խոսել օրացույցի մասին: Ֆուտբոլիստները չափից ավելի շատ են խաղում: Կան մարդիկ, որոնք չեն հասկանում դա: Լավ է, որ դեռ պահպանում եմ ֆուտբոլի հանդեպ կիրքը: Այս ամենն անարգանք է ֆուտբոլիստների և ակումբների նկատմամբ:
Շատերս նոր ենք վերադարձել հավաքականների ճամբարից և չենք հասցրել հանգստանալ: Մենք ռոբոտներ չենք. որպեսզի լավ հանդիպում անցկացնենք, պետք է հանգստանանք: Բոլոր ֆուտբոլային ինստիտուտները պետք է դա հասկանան»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն էլ հայտարարել էր, որ NBA-ում խաղում են 24 ժամը մեկ, բայց ոչ ոք չի մահանում: