Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լեղապարկի վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաջողությամբ ենթարկվել է լեղապարկի վիրահատության իր հայրենիքում` Պորտուգալիայում։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր մարզչին»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 61-ամյա մասնագետը «Ֆեներբահչեն» մարզում է 2024 թ. հուլիսից։


