Logo

Ժոզե Մոուրինյոն տուգանվել է

16:44 / 15.12.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցավար Մատեո Մարչենարոյի և «Սասուոլոյի» ֆուտբոլիստ Դոմենիկո Բերարդիի մասին քննադատական հայտարությունից հետո տուգանվել է 20 հազար եվրոյով, հայտնում է Sky Sport-ը:

«Սասուոլոյի» հետ Ա Սերիայի 14-րդ տուրի խաղից հետո Մոուրինյոն ասել էր, որ Մարչենարոյին աշխատելու համար պակասում է էմոցիոնալ կայունությունը: Պորտուգալացին Բերարդիի մասին նշել էր, որ նա պետք է հարգի մրցակիցներին: Տուգանքի գումարը փոխանցվելու է բարեգործությանը:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 14-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել էր «Սասուոլոյին»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա