Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ա սերիայի 6-րդ տուրում «Ջենոայից» կրած պարտությունը:
«Ներողություն եմ խնդրում, որ շփվելու ցանկություն չունեմ։ Ես չեմ խոսել ֆուտբոլիստներիս հետ: Չունեմ ֆուտբոլիստներիս կարծիքը: Մենք վատ սկսեցինք խաղը, դա այդպես է: Սարսափելի գոլ բաց թողեցինք: Նույնը եղավ «Վերոնայի» հետ խաղում։ Մենք հավասարեցրինք հաշիվը, բայց դրանից անմիջապես հետո եղավ Դիեգո Լյորենտեի վնասվածքը, որն էլ պատճառ դարձավ, որ փոխեինք խաղի կառուցվածքը: Պաշտպանությունում մենք այնքան հուսալի չենք, որքան նախորդ մրցաշրջանում։ Մարդիկ խոսում էին թոփ հանդիպումներում Ռոժեր Իբանյեսի սխալների մասին, բայց ճշմարտությունն այն է, որ նա աներևակայելի ուժեղ էր դարձրել մեր պաշտպանությունը։ Մենք կորցրել ենք Քրիս Սմոլինգին: Ինքներդ տեսնում եք, թե քանի հաղթանակ ունենք առանց նրա։ Մեզ պակասում են այս խաղացողները, հետևաբար՝ վստահություն: Լացելու ժամանակ չունենք, վաղը կվերադառնանք աշխատանքի», - DAZN-ի հետ զրույցում ասել է Մոուրինյուն:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ջենոան» հյուրընկալել էր «Ռոմային», և կարողացավ խոշոր 4:1 հաշվով հաղթանակի հասնել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի նկատմամբ:


