«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հշել է մադրիդյան ակումբում անցկացրած ժամանակահատվածը և անդրադարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատանքին.
«Կարիք չկար Ռոնալդուին մարզել, կամ ինչ-որ բան սովորեցնել, գլխավորն այն էր, որ նա իրեն երջանիկ զգա: Ես պետք է նրա համար դրական մթնոլորտ ապահովեի և պարզապես մի քանի տակտիկական ճշգրտումներ կատարեի:
Բոլորի համար Ռոնալդուն եզրային հարձակվող էր, որը կարող է խաղալ թե՛ աջից, թե՛ ձախից, բայց Մադրիդում նա դարձավ իսկական գոլահար: Առաջին անգամ կենտրոնական հարձակվողի դիրքում Ռոնալդուն փայլեց «Բարսելոնայի» դեմ գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ գլխի հարվածով դարձավ հաղթական գոլի հեղինակ: Այդ ժամանակ մարդիկ զգացին, որ Կրիշը կարող է շատ արդյունավետ լինել նաև ոչ որպես վինգեր», - 61-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է TuttomercatoWeb-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել 2010-2013 թվականներին և այդ ընթացքում նվաճել է երեք տիտղոս:


