Logo

Ժոզե Մոուրինյու. «Մեր խաղում ինձ դուր չի գալիս ոչինչ»

12:50 / 10.11.2023Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի խաղարկությունում Պրահայի «Սլավիայից» կրած պարտությունը:

«Այսօր մեզ շատ բան էր պակասում: Շատ բան չեմ ուզում ասել: Արդյունքին միանգամայն արժանի ենք: Մեր խաղում ինձ դուր չի գալիս ոչինչ: Ես արդեն զրուցել եմ խաղացողների հետ: Այն, ինչի մասին մենք խոսել ենք, կմնա մեր մեջ։ Ցանկանում եմ անկեղծ լինել «Սլավիայի» տղաների հետ ու ասել, որ նրանք լիովին արժանի էին այս հաղթանակին: Մենք հնարավորություն ունեինք հաշիվը դարձնելու 1-1, բայց ընդհանուր առմամբ սարսափելի խաղ ցուցադրեցինք: Ինձ դուր եկավ Էդուարդո Բովեի նվիրումը: Նա 20 տարեկան է, բայց միայն նա բավարար չէ հաղթելու համար: Մենք բոլորս այսօր արժանի էինք պարտության, բացի Բովեից»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղում «Ռոման» 0-2 հաշվով պարտվել էր «Սլավիային»:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա