Ժոզե Մոուրինյոն շատ մոտ է «Բենֆիկան» գլխավորելուն, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լիսաբոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում թիմի կրած պարտությունից հետո հեռացրեց Բրունու Լաժեին, ինչից հետո ակումբի նախագահ Ռուի Կոշտան ակտիվ բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Առանձնահատուկը» դրական է արձագանքել առաջարկին, և բանակցություններում մնում է հստակեցնել միայն վերջին դետալները, ինչից հետո կլինի պաշտոնական հայտարարություն:
Մոուրինյոյի վերջին ակումբը «Ֆեներբահչեն» էր: Թուրքական ակումբից պորտուգալացին հեռացվեց Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հենց «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո:

