Logo

Ժոզե Մոուրինյոն կարող է դատի տալ «Գալաթասարային»

19:54 / 26.02.2025Ֆուտբոլ
null

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է դատի տալ «Գալաթասարային», հայտնում է BBC-ն։

«Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի խաղից (0-0) հետո պորտուգալացի մասնագետը քննադատել էր մրցակցի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին՝ ասելով. «Նրանք թռչկոտում էին կապիկների պես»։

«Գալաթասարայը» Մոուրինյոյի խոսքը որակել էր ռասիզմ և անհարգալից վերաբերմուք թուրք ժողովրդի հանդեպ։ Ակումբը խոստացել էր դրա վերաբերյալ դիմել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին։

Մոուրինյոն «Գալաթասարայի» արձագանքից խիստ վրդովվել է և մտադիր է դատարան հակընդդեմ հայց ներկայացնել։

62-ամյա մասնագետը «Ֆեներբահչեն» ղեկավարում է 2024թ. հուլիսից։ Ակումբը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 58 միավոր է վաստակել և երկրորդ տեղում է։ Առաջատարը 64 միավորով «Գալաթասարայն» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա