Logo

Ժոզե Մոուրինյո. 750 հաղթանակ մարզչական կարիերայում

13:09 / 19.12.2025Ֆուտբոլ
null

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար «Ֆարենսեի» դեմ խաղում (2-0) հաղթանակը 750-րդն էր մարզչական կարիերայում, հայտնում է լիսաբոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Պորտուգալացին, որը «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի սեպտեմբերին, պատմական նվաճմանը հասել է ավելի քան 1200 խաղում: Նրա գլխավորած թիմերը հաղթել են ընդհանուր հանդիպումների 62 տոկոսը:

Ի դեպ, Մոուրինյոն «Ֆարենսեի» դեմ խաղից հետո հերթական ուշագրավ հայտարարությունն էր արել՝ ասելով. «Ես հայտնի եմ իմ հաջողություններով, նվաճած տիտղոսներով, ոչ թե այն հիմարություններով, որ ժամանակ առ ժամանակ ասել եմ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ