Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ժորժե Ժեզուշը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
70-ամյա մասնագետը պատրաստ է ու համաձայն ստանձնել պաշտոնը։ Պորտուգալացի մարզիչը միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել Բրազիլիայի թիմը։ Այժմ նա մարզում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»։
Այժմ վերջնական որոշումը պետք է կայացնի Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, որի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը ցանկանում է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Կառլո Անչելոտիին։
Հիշեցնենք, որ «Պենտակամպիոնները» մարտի 28-ին մնացել են առանց գլխավոր մարզչի. պաշտոնից հեռացվել է Դորիվալ Ժունիորը։