Պորտուգալացի մարզիչ Ժորժե Ժեզուշը կգլխավորի Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը, հայտնում է Uol-ը։
68-ամյա մասնագետն ազգային հավաքականների մակարդակում կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։ Ժեզուշը Սաուդյան Արաբիայում կվաստակի տարեկան 10 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի 2026 թվականը:
Այս պահին ամենաբարձր աշխատավարձը ստանում է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը (տարեկան 6,5 միլիոն եվրո)։
Ակումբային ֆուտբոլում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն է (տարեկան 34 միլիոն եվրո):
Ժորժե Ժեզուշը հայտնի է Լիսաբոնի «Բենֆիկայում» աշխատանքով։ Նա պորտուգալական ակումբը գլխավորել է 2009-2015 և 2020-2021 թվականներին։ Մարզիչի նախորդ աշխատավայրը Ստամբուլի «Ֆեներբահչեն» էր։


