Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման հնարավորության մասին:
«Յամալն անպայման նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ: Նա պետք է մնա ակումբում: Չեմ կարող ասել, թե երբ, բայց գործարքն անպայման կկայանա: Նա ֆենոմենալ տարի անցկացրեց: Յամալն ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- պորտուգալացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ 17-ամյա Յամալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել է 6 գոլի և 12 ասիստի հեղինակ: