Logo

Ժորդի Մեստրե. «Մեսին և նրա ընտանիքը զայրացած են Լապորտայի վրա»

14:36 / 23.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Ժորդի Մեստրեն նշել է, որ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին և նրա ընտանիքը զայրացած են կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի վրա, հայտնում է Mundo Deportivo-ն:

«Ինչ էլ որ անենք Մեսիի համար, շատ քիչ կլինի այն ամենի դիմաց, ինչ Լեոն տվել է ակումբին: Խոսքը ոչ միայն մարզական ձեռքբերումների մասին է, այլև ֆինանսների:

Մեսիի հետ անցած ճանապարհը մի բան էր, առանց նրա՝ լրիվ այլ: Ճիշտ է, Մեսին բարձր աշխատավարձ էր ստանում, բայց նաև շատ գումար էր բերում ակումբին: Շատ ֆուտբոլիստներ ժամանակին տեղափոխվել են «Բարսելոնա», քանի որ ցանկանում էին խաղալ նրա հետ: Ես երրորդ անձից լսել եմ, որ այժմ Լեոն և նրա ընտանիքը չափից դուրս զայրացած են Լապորտայի վրա»,- նշել է Մեստրեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ