Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան տեղափոխվեց ամերիկյան «Ինտեր Մայամի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: Ալբան նոր ակումբում կխաղա 18 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2012 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունիս, որից հետո հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում: Կատալոնական ակումբի հետ նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել Իսպանիայի գավաթը և 1 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան:
2022/23 մրցաշրջանում Ալբան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Օրեր առաջ «Ինտեր Մայամիին» էին միացել նաև «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Սպասվում է, որ ամերիկյան թիմի կազմը կհամալրեն նաև իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:


