Logo

Ժորա Գրիգորյանը՝ պատանեկան ԵԱ-ի չեմպիոն

18:25 / 04.07.2023Ծանրամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը (61 կգ) Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում դարձավ չեմպիոն:

Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Գրիգորյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում արժանացավ ոսկե մեդալի:

Սա Հայաստանի երկրորդ մեդալն էր պատանեկան ԵԱ-ում։ Ավելի վաղ Կառլեն Դավթյանը (49 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ