Logo

Ժորա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Մ20 ԵԱ-ի հաղթող

16:24 / 27.10.2024Ծանրամարտ
null

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալը նվաճեց:

Ժորա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 233 կգ (103+130) արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Գրիգորյանը երկրորդ տեղը գրավված թուրք ծանրորդ Ռամազան Յիլմազին գերազանցեց երեք կիլոգրամով:

Հիշեցնենք, որ Ժորա Գրիգորյանը նախորդ տարի դարձել էր պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց նաև Սեյրան Խուդանյանը, որը երկամարտի 224 կգ (98+126) արդյունքով գրավեց 6-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ