Logo

Ժոաու Պալինյան տեղափոխվեց «Բավարիա»

13:48 / 11.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Պալինյան անգլիական «Ֆուլհեմից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Գերմանական գրանդը և 29-ամյա ֆուտբոլիստը կնքել են 4 տարվա պայմանագիր: Պալինյան նոր թիմում կխաղա 16 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» կիսապաշտպանի տրանսֆերի համար պատրաստ է վճարել շուրջ 51 միլիոն եվրո։

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում պորտուգալացին «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 33 հանդիպում դարձել 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է նաև Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ին՝ Պորտուգալիայի հավաքականի բոլոր խաղերում լինելով մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ Ժոաու Պալինյան մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանին, սակայն կողմերը չհասցրին ավարտին հասցնել գործարքը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա